Սեպտեմբերի 2-ին հրավիրում ենք համահայկական հանրահավաք․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց «Դիմադրություն» շարժման անելիքները
Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ սեպտեմբերի 2-ին «Դիմադրություն» շարժում համահայաստանյան հանրահավաք կանցկացնի Ֆրանսիայի հրապարակում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, հայտնում է News.am-ը։
«Նույն օրը հանրահավաքներ և միջոցառումներ տեղի կունենան նաև Արցախում։ Սա չի նշանակում, որ ընթացքում մենք անհրաժեշտության դեպքում հանրահավաքներ և շտապ հավաքներ չենք ունենալու։ Խնդրում եմ՝ որևէ մեկը սա չշահարկի։ Մենք պարբերաբար լինելու ենք կապի մեջ, ուշադիր հետևելու ենք աշխարհաքաղաքական բոլոր իրադարձություններին։ Որևէ իրադարձություն մեր աչքից չի վրիպելու, անարձագանք չի մնալու»,- ասաց Սաղաթելյանը։
«Մարզային խորհուրդները ձևավորված են, դրանց պետք է միս ու արյուն տանք ու լիարժեք աշխատացնենք։ Մեր հանձնախմբերի և կոմիտների աշխատանքը ևս պետք է դարձնենք լիարժեք։ Ապա կամփոփենք արված աշխատանքները և հանդես կգանք հաշվետվությամբ։ Օգոստոսի կեսերին կկազմակերպենք համահայկական «Դիմադրություն» ֆորում, որտեղ կհավիրենք Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայտնի գործիչների և մտավորականների»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը բոլոր կարող ուժերին կոչ արեց դուրս գալ պայքարի և կենտրոնացնել ուժերը, քանի որ այլ տարբերակ չկա։
«Ովքեր ուզում են, կարող են գալ այս հարթակ։ Ուզում են՝ թող գնան այլ հարթակ, մենք կկանգնենք իրենց կողքին։ Չեն ուզում կանգնենք իրենց կողքին, կօգնենք։ Ամենակարևորը՝ լինի միասնական նպատակ՝ այս չարիքի իշխանության հեռացումը»,- հայտարարեց Սաղաթելյանը։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
