ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերբիայի և Կոսովոյի սահմանին հակամարտության մեղավորը Վաշինգտոնն է. Վոլոդին

ZERKALO

Սերբիայի եւ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության միջեւ հակամարտության սրումը հրահրել են ԱՄՆ-ն ՝ տարածաշրջանի անկախությունը թուլացնելու նպատակով, օգոստոսի 1-ին լրագրողներին հայտարարել Է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

«Սերբիայի և Կոսովոյի սահմանին հակամարտության մեղավորը Վաշինգտոնն է։ Նպատակն ակնհայտ է՝ թուլացնել առանձին երկրները, որոնք իրենց թույլ են տալիս անկախ դիրքորոշում հայտնել: Մեթոդները նույնն են. ոչ մի նոր բան. նախ՝ ԱՄՆ-ն աջակցում է ազգայնական տրամադրություններին, կերակրում է նրանց, իսկ հետո մղում ռազմական հակամարտությունների», - հայտարարել է քաղաքական գործիչը։ Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն, որոնք պետք է ապահովեն անվտանգությունը Եվրոպայում, անգործության են մատնված։ Նրանք նաև լռում էին, երբ գնդակոծում էին Դոնբասը կամ ռմբակոծում Հարավսլավիան։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Կոսովոյում սկսեց գործել սերբական համարներով և փաստաթղթերով մեքենաների տարածք մուտքի արգելքը։ Կոսովոյի հյուսիսում, որտեղ ապրում են սերբերը,անկարգություններ սկսեցին տեղի ունենալ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: