ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքական լրատվամիջոցը նշել է Էրդողանի և Բայդենի հանդիպման հնարավոր ամսաթիվը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է սեպտեմբերին հանդիպում ունենան Նյու Յորքում: Այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրի։

«Թուրքիայի կողմից  F-16-ի գնման շուրջ բանակցությունները վաղուց են ընթանում: Հաջորդ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հնարավոր հանդիպման ժամանակ այս հարցը օրակարգում կլինի», - ասվում է թուրքական թերթի հրապարակման մեջ։

Թուրքիան նախատեսում է ԱՄՆ-ից գնել 40 F-16 կործանիչ և արդիականացնել ևս 80-ը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է, որ ակնկալում է ստանալ Կոնգրեսի հավանությունը Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու համար։ Մինչդեռ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ հայտարարություն են ստորագրել, որով դեմ են Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին։ Հունաստանն ակտիվորեն դեմ է գործարքին։ Սա էր պատճառներից մեկը, որ Էրդողանը հրաժարվեց շփվել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ՝ նրան մեղադրելով ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: