ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԺ-ն արտահերթ կարգով կքննարկի հրավառությունների կազմակերպման կարգը խստացնելու նախագիծը

Bavnews

Մենք պետք է կարողանանք հրաժարվել մասնավոր միջոցառումների ժամանակ հրավառություններ անելու մշակութից, քանի որ դրանք ոչ միայն խախտում են մոտակայքում ապրող մարդկանց անդորրը, այլև մեծ վտանգ են ներկայացնում։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը եկել էր «Սուրմալուի» պայթյունի վայր։

«Ես այստեղ եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու։ Այս ողբերգությունը շատ սթափեցնողն էր։ Այն առիթ է տալիս մտածելու նմանատիպ նյութերի պահպանման, մեր միջոցառումներին հրավառությունների իրականացման վերաբերյալ։ 2021 թվականին դեռևս մի նախագիծ էր քննարկվել և ընդունվել Կառավարության կողմից, որը գրեթե սահմանափակում էր հրավառական միջոցների օգտագործումը մասնավոր միջոցառումների ժամանակ՝ թույլատրելով միայն պետական և համայնքային տոներին»,- ասաց Ավինյանը։

Նախկին փոխվարչապետը նշեց, որ հարցը քննարկել է իշխող խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ, և հարցը արտահերթ կերպով կքննարկվի սեպտեմբերին գումարվող նստաշրջանում։ «Մենք ուղղակի պետք է գիտակցենք, որ պարտադիր չէ մեր մասնավոր միջոցառումներին մասնակցեն շրջակա 10 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքացիները, հատկապես, որ նրանց թվում կան ծերեր և մանկահասակ երեխաներ։ Անգամ, եթե այդ պայթյունները լինում են մինչև ժամը 23։00-ն, խախտում են այդ քաղաքացիների անդորրը։ Այստեղ միայն ժամերի հարցը չէ»,- նշեց Ավինյանը։ 

Տիգրան Ավինյանը բացառեց, որ տեղի ունեցածը կարող է ահաբեկչական գործողություն լինել. «4 տոննա հրավառական նյութերի պահպանում որևէ տեղ, մեկ փոքր կայծ ու նմանատիպ հետևանքներ կարող են լինել»։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: