ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է, տեսնում եմ, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան. Փաշինյան

Aysor

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով, հայտնում է Aysor-ը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվեց՝ արդյո"ք դիտարկվել է ահաբեկչության կամ դիտավորության վարկածները։
Ի պատասխան՝ Քյարամյանը նկատեց՝ քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, այդ թվում՝ վերոնշյալ վարկածները, սակայն, այս պահի դությամբ, չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ դիտավորության հանցակազմի վերաբերյալ։
«Քրեական գործում առկա ապացույցներն ավելի շատ վկայում են անզգուշությամբ տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ», - ասաց Քյարամյանը։
Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական գործողությունների տրամադրությունը բացառվում է։

«Տեսնում եմ, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն։ Վիզուալ տեղեկատվությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում է այդ հանգամանքը», - ասաց Փաշինյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: