ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ասադը 5 պահանջ է ներկայացրել Էրդողանին

Panorama.am

Իշխանամերձ «Türkiye» թերթը, անդրադառնալով Դամասկոս-Անկարա հարաբերություններին, գրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 5 պահանջ է ներկայացրել Անկարային, գրել է ermenihaber-ը:

Ըստ հիշյալ աղբյուրի՝ Դամասկոսը, որը «11 տարի անց Թուրքիայի հետ ցանկանում է կրկին հարևան է լինել», Անկարային հետևյալ պահանջներն է ներկայացրել․

1․ Իդլիբի վերադարձը Դամասկոսի վարչակազմին

2․ Քեսաբի մաքսակետի վերադարձը Ռեյհանլը-Ջիլվեգյոզու սահմանային անցակետի հետ

3․ Տրանսպորտային միջանցք Ջիլվեգյոզուի և Դամասկոսի միջև

4․ Լիարժեք հսկողության սահմանում Սիրիայի արևլյան Դեր Զոր-Հասեկե քաղաքների և Հալեպ-Լաթակիա տրանսպորտային միջանցքի (M4) վրա

5․ Թուրքիայի աջակցությունը Եվրոպայի և ԱՄՆ-ի՝ Ասադի վարչակազմին աջակցող չինովնիկներին և գործարարներին։

Նշվել է, որ Թուրքիան էլ այդ ամենի դիմաց սեփական պահանջներն է ներկայացրել.

1. Ամբողջովին մաքրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» հսկողության տակ գտնվող (ԺԻՋ-YPG) շրջանները

2. Լիովին վերացնել ահաբեկչության վտանգը սահմանին

3. Ընդդիմության և Դամասկոսի միջև ամբողջացնել քաղաքական և ռազմական ինտեգրացիոն գործընթացները

4. Ապահովել փախստականների անվտանգ վերադարձը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: