ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում «կոռուպցիային հակազդելու» համար ԱՄՆ-ն մտադիր է խորհրդական ունենալ, որը կստանա տարեկան 91,5 հազարից մինչև 134,3 հազար դոլար

ԱՄՆ Պետդեպարտամենտի իրավապահ գործողություններին ուղղված և ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոն հայտարարել է, որ Հայաստանում փնտրում է կոռուպցիայի դեմ պայքարի ավագ խորհրդականի։ Ինչպես հասկացվում է փաստաթղթից, որին ծանոթացել է RT-ն, նա իր աշխատանքային ժամանակի մեծ մասն անցկացնելու է Երևանում ամերիկյան դեսպանատանը, գրում է SputnikArmenia-ն։
«Հայաստանում բյուրոյի ծրագրի հիմնական նպատակն է աջակցել պետությանը արդյունավետ և թափանցիկ քրեական արդարադատության ոլորտ զարգացնելու գործում, որը հարգում է մարդու իրավունքները և ակտիվորեն պայքարում է կոռուպցիայի դեմ», - նշվում է տեքստում:
Այս աշխատանքը, ի թիվս այլ բաների, ներառում է աջակցություն իրավապահ և քրեական արդարադատության մարմինների արդիականացմանը, պայքար միջազգային կազմակերպված հանցավորության դեմ և իրավունքի գերակայության սկզբունքի պահպանում:
Ուստի ավագ խորհրդականի պարտականություններում, ինչպես հետևում է թափուր պաշտոնի նկարագրությունից, կընդգրկվի Հայաստանի պահանջմունքների ուսումնասիրությունն այն հարցերում, որոնք վերաբերում են հակակոռուպցիոն և իրավապահ գործունեությանը:

«Խորհրդականը սերտորեն կհամագործակցի և կառուցողական հարաբերություններ կհաստատի Հայաստանի արդարադատության նախարարության, հակակոռուպցիոն կոմիտեի և քրեական արդարադատության հետ կապված այլ գերատեսչությունների գործընկերների հետ», - ասված է փաստաթղթում:

Բացի այդ, մասնագետը պետք է այցելի կոռուպցիայի դեմ պայքարի համաժողովներ և սեմինարներ, համակարգի իր աշխատանքն ամերիկյան կողմի հետ և հաշվետու լինի նրան, ուսուցանի Հայաստանի մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներին:
Փաստաթղթի համաձայն՝ ավագ խորհրդականը կարող է ստանալ տարեկան 91,5 հազար դոլարից մինչև 134,3 հազար դոլար։ Նրա հետ պատրաստվում են պայմանագիր կնքել մեկ տարով՝ գործողության ժամկետի երկարաձգման հնարավորությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: