ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Ռիկերը կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Ռիկերն այս շաբաթ կայցելի Հարավային Կովկասի երկրներ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը, փոխանցում է News.am։

Նա նշել է, որ սա կլինի Ռիկելի առաջին ուղևորությունը նոր դերում։ «Հուսով ենք, որ տարածաշրջան այցերը պարբերական կլինեն։ Նա կմեկնի այսօր երեկոյան, և այդ շրջանակներում կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Նա հանդիպումներ կունենա երեք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ տարածաշրջանի առանցքային խնդիրները, ինչպես նաև վիճելի հարցերի կառուցողական լուծման և տարածաշրջանային համագործակցության համար աջակցության ու անմիջական ներգրավման հնարավորությունները քննարկելու համար»,- ասել է Պատելը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2025
       
    27.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: