ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան ցանկանում է շրջել պատմությունը և վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը. Հունաստանի արտգործնախարար

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Քոլոննայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վերջերս հնչեցրած սպառնալիքներին։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական artigercek.com-ը։

«Թուրքիան ցանկանում է շրջել պատմությունը և վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը։ Մենք բացահայտ ասում ենք, Թուրքիայի հայտարարություններն ու գործողությունները ընդունելի չեն։ Դրանք անընդունելի են։ Դրանք դատապարտելի խոսքեր են։ Բայց դրանք մեզ չեն խանգարում և չենք էլ վախենում։ Մենք մեր պատմության ընթացքում բախվել ենք շատ ավելի լուրջ սպառնալիքների։ Մենք մերժում ենք նեոօսմանյան բռնակալությունը։ Մենք այս մոլորության մեջ չենք ներքաշվի»,- ասել է Դենդիասը։

Հունաստանի արտգործնախարարը նշել է նաև, որ այս տարի իրենց երկրի ազգային օդային տարածքը Թուրքիայի կողմից խախտվել է 6100 անգամ, Թուրքիայի կողմից Հունաստանի տարածքով թռիչքներ են կատարվել 157 անգամ, իսկ ջրային տարածքը խախտվել է 1000 անգամ։

«Կարծում եմ, որ այսուհետ Աթենքը կվերլուծի Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա քայլերը։ Հակառակ դեպքում, ինչպես ավելի վաղ ասել եմ, մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»,-իր ելույթի ժամանակ հանկարծակի հարձակմամբ սպառնալով Հունաստանին՝ ասել էր Էրդողանը։

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: