ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պենտագոնի ղեկավարը վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն առճակատում չի փնտրում Մոսկվայի հետ

РБК

ՆԱՏՕ-ն չի ցանկանում վտանգ ներկայացնել Ռուսաստանի համար, սակայն որպես պաշտպանական դաշինք կպաշտպանի իր տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը նրանից։ NEWS.am-ի փոխանցմամբ այս մասին Չեխիայի նախարար Յանա Չեռնոխովայի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

«Մենք ամուր կկանգնենք մեր դաշնակիցների կողքին և պաշտպանվելու ենք ռուսական հարձակումներից», - ասել է Օսթինը:

Պենտագոնի ղեկավարը վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն առճակատում չի փնտրում Մոսկվայի հետ։ «Հյուսիսատլանտյան դաշինքն ուժեղացնում է իր պաշտպանունակությունը՝ ստեղծելով նոր մարտական ​​խմբեր իր արևելյան թևում: Չեխիան առաջատար դեր է խաղում այդ ամրացման գործում»,- ասել է Օսթինը:

Չերնոխովան իր հերթին նշել է, որ Չեխիայի Հանրապետությանն անհրաժեշտ է լավ զինված բանակ՝ այս դերը կատարելու համար, և Միացյալ Նահանգներն այս հարցում հիմնական գործընկերն է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: