ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը․ իսպանացի պատգամավոր

Ադրբեջանը, օգտվելով ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված իրադրությունից, միակողմանի հարձակում է գործել Հայաստանի Հանրապետության դեմ։ Արմենպրես-ի փոխանցմամբ, այս մասին սեպտեմբերի 15-ին Իսպանիայի խորհրդարանում հայտարարեց իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն՝ իր համերաշխությունը հայտնելով հայ ժողովրդին։

«Միակողմանի այս հարձակումը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը։ Անհեթեթություն է, թե ինչպես է աշխարհը փակում իր աչքերն այս ամենի հանդեպ։ Սա խոսում է Եվրոպայի կրկնակի ստանդարտների մասին։ Եթե Ուկրաինայի հարցով պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի դեմ, ապա նույնը չի արվում բռնապետ Ալիևի դեմ»,- ասաց Ինյարիտուն։

Նա ընդգծել է, որ ադրբեջանական գազը չպետք է պատճառ դառնա, որպեսզի Եվրոպան կորցնի զգոնությունն ու պատշաճ կերպով չարձագանքի Ադրբեջանի հանցավոր գործողություններին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: