ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղրղզստանը և Տաջիկստանը համաձայնության են եկել դադարեցնելու կրակը սահմանին

Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները կայացած բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել դադարեցնելու զինված ընդհարումները սահմանին: Այդ մասին սեպտեմբերի 16-ին հաղորդել Է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի Սահմանապահ ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ղրղզստանի և Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարներ Կամչիբեկ Տաշիևը և Սայմումին Յատիմովը 16:00-ին (Երևանի ժամանակով 14:00-ին) համաձայնության եկան հրադադարի շուրջ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Կողմերի ներկայացուիչները մի քանի անգամ փորձեր են ձեռնարկել համաձայնության գալու ընդհարումների դադարեցման շուրջ, սակայն արդյունքում զինված բախումը շարունակվել Է:

Ինչպես պնդում Է ղրղզական կողմը,  սեպտեմբերի 16-ի առավոտյան Տաջիկստանի կողմից սկսվել Է ղրղզական սահմանապահ ջոկատների գնդակոծումն Էքի Թաշ, Չիր Դոբո, Կում Մազար, Կուլունդու, Մաքսաթ, Ժանի Ժեր և Օրթո Բոզ բնակավայրերում, ինչպես նաև «Սամարկանդեկ» ուղեկալի գնդակոծումը: Հրթիռահարվածների Է ենթարկվել Բատկենը և նրա օդանավակայանը: Վիրավորվել են Ղրղզստանի 42 զինծառայողներ և քաղաքացիական անձինք: Դուշանբեի տվյալներով՝ հարվածների Է ենթարկվել շուրջ 10 բնակավայր:

Իրադրությունը երկու պետությունների սահմանին սրվել Է սեպտեմբերի 14-ին: Ղրղզական կողմի վարկածով՝ տաջիկ սահմանապահները չորեքշաբթի օրը ներթափանցել են սահմանի հատված Ղրղզստանի Բատկենի մարզի Բատկենի շրջանի Բուլակ Բաշի բնակավայրի շրջանում և «գրավել մարտական դիրքեր»:  Տարածքից հեռանալու պահանջին ի պատասխան Տաջիկստանի սահմանապահները կրակ են բացել, ինչից հետո ծայր Է առել փոխհրաձգություն: Մի քանի ժամ անց զինված բախումեր են տեղի ունեցել նաև Բատկենի մարզի Կակ Սայ և Պասկի Առիք բնակավայրերում: Երեկոյան դեմ փոխհրաձգությունները դադարել են: Ղրղզական կողմը հայտնել Է երկու վիրավոր զինծառայողների և երեք տուժած քաղաքացիական անձանց մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: