ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պեսկովը մեկնաբանել է Փելոսիի այցը Հայաստան

Reuters

Մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Երևան՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը կողջունի Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորմանը գործնականում տանող քայլերը։ Կրեմլի խոսնակի խոսքերը մեջ է բերել «ՌԻԱ նովոստի»-ն:

«Այն ամենը, ինչ ոչ թե խոսքով, այլ գործով է, և ոչ բարձրաձայն, ոչ պոպուլիստական, այլ իրականում, հանգիստ և գործնական կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, սահմանին իրավիճակի կայունացմանը, այդ ամենը կարելի է միայն ողջունել: Կարո՞ղ են նման ամպագոռգոռ հայտարարությունները և գործողությունները իրականում նպաստել նորմալացմանը՝ տեսնենք, ժամանակի հետ ամեն ինչ պարզ կլինի»,-լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Կրեմլը գնահատում Փելոսիի այցը Հայաստան և արդյոք այդ ուղևորությունը կարող է ծառայել Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորմանը:

Փելոսին սեպտեմբերի 17-19-ը այցելել է Հայաստան, որի ժամանակ հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, փոխանցում է Panorama.am-ը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: