Ի՞նչն է ավելի կարևոր՝ ադրբեջանական գազը, թե հայկական արյունը․ ԵԽ պատգամավորը դիմել է Բորելին
Ի՞նչն է Եվրամիության համար ավելի կարևոր՝ ադրբեջանական գազը, թե հայկական արյունը․ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին հարձակման թեմայով Եվրախորհրդարանում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած քննարկմանը նման հարցադրում է արել ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Ժորդան Բարդելան՝ դիմելով Եվրահանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին, գրում է Արմենպրես-ը:
«Իմ հարցը պարզ է ու շատ ուղիղ․ ո՞րն է ձեզ համար ավելի կարևոր՝ ադրբեջանական գազը, թե հայկական արյունը։ Կարծում եմ՝ ես արդեն գիտեմ պատասխանը, քանի որ Եվրահանձնաժողովի նախագահ, տիկին Ֆոն դեր Լեյենը ստորագրել է Ադրբեջանից գազի մատակարարումը կրկնապատկող պայմանագիր՝ առանց երբևէ պաշտոնական հայտարարությամբ պաշտպանելու հայերին, ովքեր ենթարկվեցին հարձակման սեփական հողի վրա»,- նշել է պատգամավորը։
Ժորդան Բարդելան նշել է, որ վերջին օրերին հաստատված տեսանյութեր կան, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար սպանում հայ զինվորներին։ «Ինչի՞ն եք սպասում։ Ինչի՞ն եք սպասում, որ մատնացույց անեք Բաքվի կողմից սանձազերծված այս կեղտոտ պատերազմը։ Առանց ամերիկյան կառույցների մի՞թե Եվրոպան անկարող է դարձել դիրքորոշում արտահայտել համաշխարհային հարաբերություններում։ Միգուցե դա Թուրքիային մերկացնելու վախի՞ց է, որը լինելով ՆԱՏՕ-ի անդամ ուղղակիորեն սատարում է Ադրբեջանի հավակնություններին»,- հայտարարել է ֆրանսիացի օրենսդիրը։
Նա ընդգծել է, որ ինքը չի մեղադրում մեկ աբյուրից Եվրոպայի էներգետիկ կախվածությունը նվազեցնելուն ուղղված գործողությունները։ «Մենք մեղադրում ենք ձեզ անկանխատեսելիության և գաղափարական կուրության, ինչպես նաև նրա համար, որ դուք այս ամենն անում եք շտապելով ու զոհաբերելով Հայաստանի ժողովրդի հետ եվրոպական բարեկամությունը։ Մեր քաղաքակրթությունն այրվում է, իսկ Եվրոպան այլ կողմ է նայում»,- ասել է Ժորդան Բարդելան։
Բորելը հրաժարվել է արձագանքել ֆրանսիացի պատգամավորի այս դիտարկումներին։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ