ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք հայերին չենք թողնի․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումների «նպատակային սադրանքի» համար՝ «կովկասյան տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս իրավիճակն ապակայունացնելու ջանքերի շրջանակներում», հայտնում է Reuters-ը։

 «Այն, ինչ կատարվում է սահմանին վերջին երկու տարիներին… իբր 5000 ռուս զինվոր է հսկում սահմանը, ռուսներն օգտվեցին մի քանի դար տևած այս հակամարտությունից, խաղացին ադրբեջանական խաղը և վերադարձան թուլացնելու Հայաստանը, որի հետ երբևէ մոտ էին։ Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում. սա Ռուսաստանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձ է։ Նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։

Մակրոնը հիշեցրել է, որ Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարի միջնորդությամբ Պրահայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, ինչը, Մակրոնի մատնանշմամբ, առաջին անգամ էր նորագույն պատմության ընթացքում, երբ Հայաստանի ղեկավարը հանդիպել է Թուրքիայի նախագահին։

Հարցին, արդյոք ԵՄ-ն Ադրբեջանի նկատմամբ հանդուրժողականության ինչ-որ դիրք ունի, քանի որ գազի մատակարարման համաձայնագիր է ստորագրել, Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան գազ չի գնում Ադրբեջանից։

«Իհարկե, մի քանի եվրոպական երկրներ գազային համաձայնագրեր ունեն։ Բայց ես ձեզ կասեմ Ֆրանսիայի և Եվրոպայի ձայնի մասին և ասում եմ, որ մեր արժեքներն ու սկզբունքները հնարավոր չէ գնել ո՛չ գազով, ո՛չ նավթով», - եզրափակել է Ֆրանսիայի նախագահը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: