ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Նիդերլանդների ֆինանսների նախարարությունները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը հոկտեմբերի 11-15-ը մասնակցում են Վաշինգտոնում ընթացող Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի 2022 թվականի տարեկան հանդիպումներին:

Ինչպես հայտնում են Ֆինանսների նախարարությունից, նախարար Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար, փոխվարչապետ Սիգրիդ Քաագի գլխավորած պատվիրակության հետ: Ընդգրկված լինելով Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի նույն ընկերակցային խմբերում՝ կողմերը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, նախանշել են համագործակցության զարգացման հետագա ուղիներն ու հեռանկարները:

Տարեկան հանդիպումների շրջանակում Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարությունների միջև ստորագրվել է «Տեխնիկական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի ընդլայնելու կողմերի միջև համագործակցությունը հանրային ֆինանսներին առնչվող գիտելիքի, փորձի և տեղեկատվության փոխանակման ուղղությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: