Կան պարզաբանումներ, որ որևէ մեկը չի պատրաստվում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս. Բաբայանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ-ում անցկացրած հանդիպումներից
Արցախը դեմ չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, սակայն անընդունելի է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը, ինչը կբերի կամ պատերազմի, արյունահեղության, ցեղասպանության կամ Արցախի հայաթափման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ՀՀ ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում:
Ըստ Բաբայանի՝ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սակայն անպայման պետք է ֆիքսվի, որ դա Արցախի վրա չի տարածվում: Բաբայանի խոսքով՝ դա կարող է նշվել առանձին կետով կամ կարող է նշվել, որ պետք է այդ հարցը հետո քննարկել: «Պետք է ֆիքսենք ու ասենք, որ երբեք Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Մեզ համար շատ կարևոր է, որ այդ փիլիսոփայությունը՝ լինի կետի միջոցով, լինի քաղաքականությամբ արտահայտված, լինի շատ հստակ»,-ասաց Արցախի ԱԳ նախարարը:
Նա նշեց՝ չկա փաստաթուղթ, որտեղ նշված լինի, թե Արցախն Ադրբեջանի կազմում է, և, թե Հայաստանը հրաժարվում է: Հետևաբար, կարևորեց հայության միասնականությունը:
Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը արդեն 3-4 օր է՝ Երևանում է: Դավիթ Բաբայանը հայտնեց, որ այս օրերի ընթացքում տարբեր հանդիպումներ են ունեցել: Հոկտեմբերի 13-ին հանդիպել են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, հոկտեմբերի 14-ին՝ ԱԺ նախագահի հետ, օրվա ընթացքում նախատեսված է նաև հանդիպում ՀՀ նախագահի հետ: Հոկտեմբերի 15-ին նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի և ԱԳ նախարարի հետ:
Նա շատ կարևորեց, որ Հայաստանն ու Արցախը միշտ ունենան կայուն կապ, այդ թվում՝ կառույցների մակարդակով: «Շատ ազնիվ ձևով քննարկել ենք ամենաբարդ հարցերը: Մեզ համար շատ կարևոր է նաև այն, որ Արցախի պարագայում ունենանք հստակ դիրքորոշում»,-նշեց Արցախի ԱԳ նախարարը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
