ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զախարովան՝ Հայաստանին ՀԱՊԿ ցուցաբերելիք օգնության մասին

mid.ru

Այս պահին քննարկվում է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու հարցը։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Panorama.am։

Նրա խոսքով, ակնկալվում է, որ տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացվելիք նիստի ընթացքում անդամ երկրները կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության  աշխատանքի արդյունքները։

Զախարովային ճեպազրույցի ժամանակ հարցրել էի,ն Սերգեյ Լավրովն իր հայաստանցի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում հայտարարել էր, որ պատրաստ է դիտորդներ ուղարկել  Հայաստան, Երևանում արձագանքել էին՝ պատրաստ են ընդունել առաքելությանը, սակայն դրանից հետո  պրակտիկ քայլեր չեն նկատվում, մինչդեռ այս շաբաթ Հայաստան է գործուղվում ԵՄ քաղաքացիական առաքելությունը, խոսվում է ԵԱՀԿ առաքելության տեղակայման մասին, ՀԱՊԿ-ը նախատեսո՞ւմ է ուժեր տեղակայել  Հայաստանի տարածքում, ի՞նչ փուլում են այդ հարցի վերաբերյալ բանակցությունները։

«Մենք պետք է քննարկենք Երևանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների վերաբերյալ առաջարկները, այդ թվում՝ ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության խորհրդի որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Ճշտող հարցին, թե կոնկրետ ինչ օգնության մասին է խոսքը, Զախարովան արձագանքել է, որ դեռ պետք է պայմանավորվել. «Սա Հավաքական անվտանգության պայմանագիր է, որոշումներն ընդունվում են կոլեկտիվ»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: