Զախարովան՝ Հայաստանին ՀԱՊԿ ցուցաբերելիք օգնության մասին
Այս պահին քննարկվում է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու հարցը։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Panorama.am-ը։
Նրա խոսքով, ակնկալվում է, որ տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացվելիք նիստի ընթացքում անդամ երկրները կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները։
Զախարովային ճեպազրույցի ժամանակ հարցրել էի,ն Սերգեյ Լավրովն իր հայաստանցի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում հայտարարել էր, որ պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, Երևանում արձագանքել էին՝ պատրաստ են ընդունել առաքելությանը, սակայն դրանից հետո պրակտիկ քայլեր չեն նկատվում, մինչդեռ այս շաբաթ Հայաստան է գործուղվում ԵՄ քաղաքացիական առաքելությունը, խոսվում է ԵԱՀԿ առաքելության տեղակայման մասին, ՀԱՊԿ-ը նախատեսո՞ւմ է ուժեր տեղակայել Հայաստանի տարածքում, ի՞նչ փուլում են այդ հարցի վերաբերյալ բանակցությունները։
«Մենք պետք է քննարկենք Երևանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների վերաբերյալ առաջարկները, այդ թվում՝ ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության խորհրդի որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Ճշտող հարցին, թե կոնկրետ ինչ օգնության մասին է խոսքը, Զախարովան արձագանքել է, որ դեռ պետք է պայմանավորվել. «Սա Հավաքական անվտանգության պայմանագիր է, որոշումներն ընդունվում են կոլեկտիվ»։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
