ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը և Ադրբեջանը պետք է որոշեն՝ Պուտինի հրավերն օգտակար կլինի՞ նրանց համար. ԱՄՆ պետդեպի խոսնակ

ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, տարածաշրջանում ԱՄՆ-ի միակ նպատակն է օգնել երկու երկրներին՝ հասնելու համապարփակ և տևական խաղաղության, այս մասին հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, փոխանցում է Aysor-ը:

Զախարովան, հիշեցնենք, ասել էր, թե հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակը ոչ թե փոխզիջումային և հավասարակշռված որոշումներ մշակելն է, այլ՝ ինքնագովազդը և Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելը:

Փրայսն ընդգծել է՝ ինքնագովազդի հարց չկա, երբ փորձում են վերջ դնել տարիներ շարունակվող հակամարտությանը, բախումներին, որոնք  զոհերի են հանգեցրել երկու կողմից էլ:

«Այստեղ մեր միակ նպատակն է օգնել այս երկրներին աշխատել միասին՝ հասնելու համապարփակ և տևական խաղաղության, ի վերջո, կյանքեր փրկել: Ես չգիտեմ, թե դա ինչպես կարող է մեկնաբանվել որպես ինքնագովազդ: Ինչպես ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը՝ մենք հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին», - ասել է նա:

Պետդեպարտամենտի խոսնակն ասել է, թե ԱՄՆ-ն կարծում է, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է՝ խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: 

Դիտարկմանը, որ այս ամսվա վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հավաքել, մտավախություն չկա՞, որ այդ հանդիպումը կծառայի Բրյուսելի և Պրահայի հանդիպումների ձեռքբերումները խաթարելուն, այլ ոչ թե ամրացնելուն՝ Փրայսն արձագանքել է. «Հայաստանի և Ադրբեջանի որոշելիքն է՝ արդյո՞ք ՌԴ նախագահ Պուտինի հրավերն օգտակար կլինի նրանց համար՝ հասնելու այդ տևական խաղաղությանը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: