ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կցանկանամ, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև տարեվերջ. Փաշինյան

 Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչև տարեվերջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն` ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Լուսինե Բադալյանի հարցին:

Բադալյանը հետաքրքրվեց, թե ո՞ր փուլում են այս պահին բանակցությունները, արդյոք մինչև այս տարվա վերջ հավանական է խաղաղության պայմանագրի կնքումը: Պատգամավորը նաև մեջբերեց լրագրողների պարբերաբար հնչող հարցը՝ արդյոք իսկապես հավանական է խաղաղության պայմանագիրը, որքանո՞վ է այդ պայմանագիրը նշանակում բարեկամություն թշնամիների հետ:    

«Անկեղծ պետք է ասեմ՝ ես ցանկանում եմ և կցանկանամ, որ այն կնքվի մինչև այս տարեվերջ: Ինչքանով է դա իրատեսական. ես այդ հարցին կպատասխանեմ հետևյալ կերպ՝ ես և կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որ դա լինի իրատեսական: Մենք հույս  ունենք, և դա կարևոր նրբություն է, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները: Ինչքանով է դա իրատեսական. եթե հաշվի առնենք, որ Պրահայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, քանի որ այդ սահմաններն ըստ էության հայտնի են»,-ասաց Փաշինյանը:

«Թշնամանքը և ընդհանրապես իրավիճակը պետք է կառավարվի, քանի որ, երբ դա կառավարելի չէ, կարող է բերել միայն վնաս: Մնացածը, ավելի բարձր հայտարարություններ, ցավոք, կամ բարեբախտաբար, չեմ կարող անել: Բայց, որ ամեն ինչը պետք է կառավարվի, այդ թվում` թշնամանքը, դա ինձ համար փաստ է»,-ասաց վարչապետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: