ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, երեկ Վաշինգտոնում ողջունելով ՀՀ և Ադրեբջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին:

Բլինքենի հայտարարությունում ասվում է. «Ողջում եմ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին այստեղ՝ Վաշինգտոնում, շարունակելու համար շատ արդյունավետ երկխոսությունը, որը մենք նախաձեռնեցինք Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, ապա դրան հետևած մեր թիմերի միջև զրույցներում: ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին: Ուղիղ երկխոսությունը լավագույն ուղին է իրապես կայուն խաղաղության հասնելու, և մենք շատ ուրախ ենք դրան աջակցելու համար:

Կարծում եմ, որ արդարացի է նաև ասել, որ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 30 տարվա հակամարտությունը պատճառել է հսկայական մարդկային, նյութական կորուստներ՝ կորսված կյանքեր, խորը սպիներ: Բայց այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, իրական և խիզախ քայլեր են երկու երկրների կողմից՝ անցյալը հետևում թողնելու և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելու համար: Երկու երկրներն էլ աշխատում են այդ նպատակով և, ի վերջո, Հարավային Կովկասի ավելի պայծառ ապագայի համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: