Բաքվում կայացել է Միշուստինի և Ալիևի հանդիպումը
Բաքվում կայացել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ինչպես հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Միշուստինը տեղեկացրել է նախօրեին Բաքվում կայացած միջտարածաշրջանային ֆորումի արդյունքների մասին։
«Առաջնային ուշադրության են արժանացել էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի և մշակութա-հումանիտար ոլորտները։ Բանակցությունների արդյունքում տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք պայմանագրեր ենք ստորագրել։
Տրանսպորտային ոլորտը շատ կարևոր է, առանձնահատուկ։ Համոզված ենք, որ համատեղ ենթակառուցվածքային և լոգիստիկ նախագծերը նոր շարժիչ ուժ կդառնան համագործակցության ամբողջ համալիրի զարգացման համար: Հատկապես ուզում եմ նշել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղին։ Մենք ակնկալում ենք մինչև 2030 թվականը դրանով փոխադրումների ծավալը ավելացնել տարեկան մինչև 15 միլիոն տոննայի», - ասել է Միշուստինը։
«Ինչ վերաբերում է տարանցիկ բեռներին, ապա այստեղ, կարծում եմ, մենք ռեկորդային ցուցանիշներ ենք գրանցում՝ մոտ 50-60 տոկոս և աճի մեծ հեռանկար է նկատվում»,- ասել է Ալիևը։
«Տարանցիկ և լոգիստիկ ենթակառուցվածքների հետ կապված մենք կզարգացնենք փոխադարձ համագործակցության ներուժը՝ առաջին հերթին երկուստեք, և, իհարկե, ներգրավելով հարևան երկրներին, քանի որ Ռուսաստանն ու Ադրբեջանը երկար տարիներ ակտիվորեն ներդրումներ են կատարում այս ոլորտում։
Եվ, իհարկե, տրանսպորտային միջանցքների ներուժի հզորացումը, նախ «Հյուսիս-Հարավ»-ի, կբխի այս նախագծում ներգրավված բոլոր երկրների շահերից և լրացուցիչ հեռանկարներ կբացի, այդ թվում՝ բիզնեսի համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
