ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բոլոր մասնակիցների մոտ տարածաշրջանում խաղաղության հասնելու նպատակաուղղվածություն կա. Զաս

1Lurer

ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար: Արմենպրես-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Նրա խոսքով՝ «միակ բանը, որին չի հաջողվել հասնել (ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ խմբ.), այնտեղ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է»։
Զասը նշել է, որ ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովում հատուկ ուշադրություն է դարձվել իրավիճակին, որը ձևավորվում է ինչպես գլոբալ հարթությունում, այնպես էլ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում հավաքական անվտանգության բոլոր երեք տարածաշրջաններում՝ Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում։

«Եթե խոշոր հաշվով գնահատենք իրավիճակը կովկասյան տարածաշրջանում, ապա այն միտումները, որոնք այժմ ձևավորվում են այնտեղ, զգուշավոր լավատեսություն են ներշնչում: Բոլոր մասնակիցների մոտ տարածաշրջանում խաղաղության հասնելու նպատակաուղղվածություն կա՝ խաղաղության պայմանագրի ստորագրում, գոյություն ունեցող սահմանների օրինական գրանցում, տրանսպորտային կապերի ապաշրջափակում... Տարածաշրջանի երկրները գնում են այդ ճանապարհով, ինչը շատ լավ է», - հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը։

Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթղթերը։ 

Զասը հայտարարել էր, որ Հայաստանին օգնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը «բարձր պատրաստվածություն» ունի։ Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների համալիրը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության հետ կապված իրավիճակում, փաստաթուղթն ընդհանուր առմամբ համարվում է պատրաստ, սակայն մի շարք կետերի հետ կապված լրամշակումների կարիք կա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: