ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Wildberries–ը գործարկել է Հայաստանից այլ երկրներ ապրանքների ուղիղ վաճառքը

 

Wildberries ընկերությունը Հայաստանի ձեռներեցներին հնարավորություն է տվել հարթակի միջոցով սեփական արտադրանքի ուղիղ վաճառք իրականացնել դեպի այլ երկրներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությանը։
«Առաջին երկիրը դարձել է Ռուսաստանը։ Դրա շնորհիվ ՀՀ արտադրողները կկարողանան առցանց հարթակում ընդլայնել սեփական ապրանքի տեսականին և ավելացնել եկամուտները»,– ասվում է հաղորդագրությունում։
Պատվերը ստանալուց հետո վաճառողները ապրանքը բերում են Երևանում գտնվող ընկերության պահեստ, ինչից հետո լոգիստիկ ծառայությունը դրանք հասցնում է գնորդներին։ Միևնույն ժամանակ, վաճառողների համար առևտրային միջնորդավճարը հասնում է 3 %` կախված ապրանքների կատեգորիայից։
Ընկերությունից հայտնում են, որ Հայաստանի արտադրանքը առցանց հարթակում բարձր պահանջարկ ունի։ Ընթացիկ տարվա 11 ամսում վաճառքն ավելացել է տարեկան 71 %–ով` հասնելով 290 մլն ռուբլու։ Ավելի դինամիկ կերպով պահանջվում են աքսեսուարները (+958%), կոսմետիկան և օծանելիքները (+449%), տան համար ապրանքները (+312%), մթերքը (+276%) և նորածինների հագուստը (+267%)։
Նշենք, որ Wildberries–ը մայիսի կեսերին Հայաստանում բացել է իր առաջին լոգիստիկ կենտրոնը, ինչը թույլ է տվել հարթակում ապրանքների ուղիղ վաճառք իրականացնել։

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: