ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԺ նախագահը բացասական է գնահատում ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բացասական է գնահատում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ՌԴ ներկայացուցչի ելույթը՝ նշելով, որ դաշնակցի կողմից ավելի հասցեական կոչ կարող էր հնչել։ Ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Դա արեցին երկրներ, որ Հայաստանի հետ սերտ հարաբերություններ չունեն։ Կարծում եմ՝ Ռուսաստանը կամ չի կարողանում, կամ չի ուզում, կամ միաժամանակ և՛ չի ուզում, և՛ չի կարողանում»,- ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՄԱԿ-ի  ԱԽ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթը:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ իր համար սպասելի էր ՌԴ-ի նման արձագանքը:

«Համենայնդեպս, ես զարմացած չեմ։ Այս վերջին գործողությունները, այս վերջին դեպքերը ցույց էին տալիս, որ Մոսկվայի կողմից հնարավոր էր սպասել նման արձագանք, նման գնահատական»,- ավելացրեց նա:

ԱԺ նախագահի խոսքով՝ այդպիսի արձագանքը գուցե պայմանավորված է նրանով, որ դա խաղաղապահների պատասխանատվության գոտին է, և այս կերպ ցանկանում են նվազեցնել իրենց պատասխանատվությունը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: