ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը հաջորդ տարվա համար ԵԱՏՄ-ում միավորող օրակարգ է ձևավորում. Մատվիենկո

 

ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության խորացումը միշտ էլ Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է եղել։ Այս մասին այսօր՝ 2022 թվականի աշնանային նստաշրջանն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Նրա խոսքով՝ հետխորհրդային տարածքը միշտ եղել է բարեկամական հարաբերությունների և փոխըմբռնման տարածք, հանրապետությունների միջև եղել է տնտեսական, լոգիստիկ, տրանսպորտային կոոպերացիայի բարձր մակարդակ և «հիմարություն կլիներ քանդել դա» կարճաժամկետ նկատառումներից ելնելով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ուրախ ենք, որ թե՛ ԱՊՀ-ի, թե՛ ԵԱՏՄ-ի և Միութենական պետության (Բելառուսի հետ) շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները խորանում են։ Այո, դրանք արդիականացվում են, ակտուալացվում, հաշվի են առնում նոր իրողությունները, բայց դրանք զարգանում են, և դրանում առկա է բոլոր մասնակիցների շահագրգռվածությունը»,-նշել է Դաշնային խորհրդի նախագահը։
Նա նկատել է, որ ԵԱՏՄ-ի ստեղծումից այնքան էլ շատ ժամանակ չի անցել, բայց արդեն դրական արդյունքներ կան։ Մասնավորապես, տարեցտարի աճում է փոխադարձ առևտրաշրջանառությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Ընդհանուր կանոնները, որոնք ընդունվում են ԵԱՏՄ մակարդակով, շատ օգտակար են ինչպես բիզնեսի, այնպես էլ սովորական քաղաքացիների համար, այդ թվում՝ սոցիալական երաշխիքների առումով, ասել է Մատվիենկոն։
Աճում է դիտորդ, ապա նաև ԵԱՏՄ անդամ դառնալու ցանկություն հայտնած պետությունների թիվը։ Չքաղաքականացված ինտեգրացիոն միավորումների նկատմամբ հետաքրքրությունը, որտեղ որոշումներն ընդունվում են փոխշահավետ պայմաններով, վկայում է այն մասին, որ աշխարհը շարժվում է դեպի բազմաբևեռություն, ընդգծել է նա։
«Թե՛ ԱՊՀ-ում, թե՛ Միութենական պետությունում (Բելառուսի հետ), թե՛ ԵԱՏՄ-ում Ռուսաստանի որևէ առաջատար դեր չկա։ Մեզ փորձում են առասպելական նկրտումներ վերագրել։ Դրանք չկան։ Այնտեղ ամեն ինչ հավասարության սկզբունքով է։ Եվ դա նույնպես հաշվի է առնվում մի շարք երկրների՝ այդ միավորումների կազմում ընգրկվելու ցանկության պարագայում»,-ասել Է Մատվիենկոն։
ԵԱՏՄ-ում նախագահությունը 2023 թվականին անցնում է Ռուսաստանին, և, նրա խոսքով, ռուսական կողմը միավորող դրական օրակարգ է ձևավորում, որպեսզի գալիք 2023-ը լինի հետագա առաջընթացի տարի։

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: