ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված. ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կատարում ստանձնած պարտավորությունը. Փաշինյան

Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Aysor.am։

 «Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամը չի հանգուցալուծվել, բացառությամբ մի բանի՝ վերականգնվել է Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային  Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված. հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ», - ասաց նա։

«Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի գործողությունները ապօրինի են ու կոպտորեն խախտում են նրանց ստանձնած միջազգային պարտավորությունները», - նշեց վարչապետը։

Ըստ նրա՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։
«Նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ  չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա», - ընդգծեց Փաշինյանը։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: