ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջին

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին մեր երկրի միանալու արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը պայմանագրի դրույթներին, այն է` ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջին:

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններով կսահմանվի վերապահում ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ապրանքների արտահանման մասով՝ անտառանյութ, հանքաքար, սև մետաղից սալիկներ, աղացագնդեր, սև մետաղի թափոններ և ջարդոն, սև մետաղից պատրաստված խողովակներ և դրանց կցամասեր, սև մետաղական կոնստրուկցիաներ, ինչպես նաև գունավոր մետաղի թափոններ և ջարդոն:

Նշվել է, որ սահմանափակումները չեն վերաբերում ԵԱՏՄ երկրներ տեղափոխվող ապրանքների վրա: Միաժամանակ գործող օրենքի  համապատասխան հոդվածով նշված դասակարգիչներն առաջարկվում է համապատասխանեցնել ԵԱՏՄ գործող միասնական դասակարգիչներին, որոնք հաստատվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2021 թ. սեպտեմբերի 14-ի որոշմամբ:

Վահան Քերոբյանի հավաստմամբ նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը ԵԱՏՄ միասնական տնտեսական տարածքում:

Հանձնաժողովի անդամ Խաչատուր Սուքիասյանի հարցին, թե արդյո՞ք ՌԴ Պետդուման ցանկանում է օրենսդրորեն բարձր եկամտահարկ կիրառել իր այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ուկրաինական հակամարտության հետևանքով գտնվում և աշխատում են ԱՊՀ և այլ երկրներում, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ մեր երկիրն ամեն ինչ անում է հատակապես ՏՏ ոլորտի օտարերկրյա աշխատակիցների համար եկամտային հարկի լավ ռեժիմ ապահովելու ուղղությամբ:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրինագծին:

««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 26-ի նիստում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: