ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիդերլանդների ԱԳ նախարարը Հայաստանի օկուպացված տարածքների վերաբերյալ նամակ է հղել խորհրդարանականներին

Sputnik Армения

Նիդերլանդների խորհրդարանականներին ի պատասխան՝ երկրի ԱԳ նախարար Վոպկե Հուքստրան Հայաստանում Նիդերլանդների դեսպանի զեկույցի հիման վրա նամակ է հղել Ներկայացուցիչների պալատ՝  Ադրբեջանի ագրեսիայից տուժած Հայաստանի տարածքների վերաբերյալ:

Արմենպրես-ի փոխանցմամբ՝ նամակում նշվում է, որ 2021 թվականի մայիսի 12-ից մինչ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի մարտերը միջազգայնորեն ճանաչված ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանը բռնազավթվել է (occupied) 40 քառ. կմ, իսկ սեպտեմբերի 13-ի իրադարձությունների հետևանքով՝ ևս (մոտավորապես) 60 քառ. կմ տարածք: 

Նա նշում է նաև, որ Նիդերլանդները սատարում է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի պահանջը, որտեղ վերջինս կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը մինչ սեպտեմբերի 12-ն առկա սահմաններ։  

Նախարարն իր նամակում անդրադառնում է ԵՄ առաքելության հնարավոր ընդլայնման կամ անկախ առաքելություն ստեղծելու հարցին՝ ընդգծելով, որ Նիդերլանդները դրական դիրքորոշում ունի Հայաստանում առաքելության հետագա տեղակայմանը՝ պարզաբանելով, որ այժմ ԵՄ-ի շրջանակներում բանակցություններ են ընթանում առաքելության ապագայի շուրջ, իսկ այս պահին ուղարկված դիտորդները Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության  (EUMM Georgia) կազմից են:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: