ԱՄՆ-ը և Ճապոնիան հայտարարել են անվտանգության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու մասին
ԱՄՆ-ը և Ճապոնիան, Չինաստանի հետ կապված ընդհանուր մտավախությունների ֆոնին, հայտարարել են անվտանգության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու մասին, իսկ Վաշինգտոնը վճռական աջակցություն է հայտնել ռազմական հզորությունն ավելացնելու գաղափարին, որի մասին Տոկիոն հայտարարել էր անցած շաբաթ, NEWS.am-ի հաղորդմամբ տեղեկացրել է «Голос Америки»-ն։
«Մենք համաձայն ենք, որ Չինաստանը մեծագույն ընդհանուր ռազմավարական խնդիր է, որին բախվել ենք մենք, մեր դաշնակիցները և գործընկերները»,- ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այն բանից հետո, երբ ինքը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Վաշինգտոնում հանդիպել են իրենց ճապոնացի գործընկերների հետ։
Նույն մամուլի ասուլիսում Օսթինը հայտարարել է Ճապոնիայում լրացուցիչ ծովային հետևակային գունդ ստեղծելու պանների մասին։
Բլինքենը տեղեկացրել է, որ երկու կողմերը պայմանավորվել են ընդլայնել ընդհանուր տիեզերական պաշտպանության իրենց պայմանագրի գործողությունը։
Օսթինը հինգշաբթի Պենտագոնում նորից կհանդիպի Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկաձու Խամադայի հետ, դրանից հետո՝ ուրբաթ, տեղի կունենա նախագահ Ջո Բայդենի և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հանդիպումը։
Համաձայնագիրը կնքվել է այն բանից հետո, երբ Ճապոնիան անցած ամիս հայտարարեց իր ռազմական հզորությունը մեծացնելու մասին։
Հնգամյա պլանը կկրկնապատկի (ՀՆԱ 2 տոկոս) պաշտպանական ծախսերը։ Ճապոնիան կգնի հրթիռներ, որոնք կարող են խոցել ծովային և ցամաքային թիրախները 1 000 կիլոմետր հեռավորությունից։
Պատասխանելով ճապոնական բարեփոխումների մասին հարցին՝ Բլինքենն ասել է. «Ամերիկյան հականավային հրթիռները Ճապոնիայում կլինեն սպառազինության տեսքով՝ 2 000 հոգանոց ծովային հետևակ գնդի կազմում, որը կկենտրոնանա հետախուզության, հաղորդակցությունների մոնիթորինգի և ապահովման հարցերում»։ Այս մասին գործակալությանն ասել են ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները։ Այս տեղակայումը կավարտվի 2025թ.։
Պաշտոնական անձինք ավելացրել են, որ այս տարվա գարնանը ԱՄՆ բանակի հատուկ վաշտ՝ մոտ 300 զինվոր և սպա, կտեղակայվի։ Կտրամադրվի 13 նավ՝ ամերիկյան և ճապոնական զորքերն ու տեխնիկան տեղ հասցնելուն օգնելու համար, ինչը թույլ կտա արագ կատարել ուժերի և միջոցների տեղակայման առաջադրանքները։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ