ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալեն Սիմոնյանը չի բացառում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արցախի ԱԺ պատգամավորների հետ առցանց քննարկման հնարավորությունը. ԱԺ-ն սկսել է հինգերորդ նստաշրջանի աշխատանքը

ՀՀ օրհներգի հնչյունների ներքո հունվարի 16-ին ազդարարվել է ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի բացումը, և խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են նստաշրջանի, ինչպես նաև հունվարի 16-ին գումարված հերթական նիստերի օրակարգերը:

Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներով` հարցնելով, թե ինչ ընթացքում են դրանք, արդյո՞ք նախատեսվում է քննարկում երկու խորհրդարանների միջև: ԱԺ նախագահը հայտնել է, որ հանդիպում նախատեսվում էր անցած տարվա սեպտեմբերի 19-ին, սակայն սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած դեպքերի պատճառով այդ հանդիպումը հետաձգվել է, և այս պահին ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արցախի գործընկերների հետ որևէ քննարկում չկա: Արձագանքելով` Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել է գործընկերների հետ հանդիպման հնարավորություններով, ինչին ի պատասխան` ԱԺ նախագահն ասել է. «Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեմ պատկերացնում` մեկնելու Ձեր առաջարկն ինչպե՞ս կարելի է իրագործել: Առցանցի մասին կարող ենք քննարկել, հասկանալ: Եթե նման հնարավորություն տեսնում են նաև Արցախի մեր գործընկերները, ինչո՞ւ ոչ»:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Կառավարության օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի տեղեկացմամբ «Ավիացիայի մասին» օրենքում օդանավի շահագործման հետ կապված հարաբերությունների կարգավորման դաշտից դուրս է մնացել այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, պետության անվտանգության կամ առանձնապես կարևոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետևանքների վերացման կամ դրանց առաջացումից խուսափելու նպատակով, ինչպես նաև ավիացիոն ոլորտում տնտեսվարողի վատ հեղինակություն ունեցող անձանց որևէ իրավունքի տրամադրումը մերժելու լիազորությունը: Ըստ փոխնախարարի` օրենքում համապատասխան փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը պայմանավորված է վերը նշված հիմքերի առկայության դեպքում օդանավ շահագործողի վկայականի տրամադրման գործընթացում որպես կարևորագույն պահանջ դիտարկել այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, պետության անվտանգության, ինչպես նաև ավիացիոն ոլորտում տնտեսվարողի վատ հեղինակություն ունենալու հարցերը, որոնց հիմքով հնարավոր կլինի մերժել իրավունքի տրամադրումը:

Նախագծին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: