ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի հետ միջուկային գործարքին վերադարձն օրակարգում չէ. Բլինքեն

CNN

Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնումը ներկայում Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների սեղանին չէ։ Արմենպրես-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլիի հետ կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված համատեղ մամուլի ասուլիսում:

«Ինչ վերաբերում է ԳՀՀԾ-ին (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր), ապա իրանցիները շատ ամիսներ առաջ «սպանեցին» այս համաձայնագրին արագ վերադառնալու հնարավորությունը: Հնարավորություն կար, որը նրանք մերժեցին, հնարավորություն, որը հավանության էր արժանացել ներգրավված բոլոր կողմերի՝ եվրոպացիների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի կողմից:

Այնպես որ ԳՀՀԾ-ն, որպես գործնական հարց, երկար ամիսներ օրակարգում չի գտնվում: Դա մեր ուշադրության կենտրոնում չէ», - ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ մեկնաբանելով ԳՀՀԾ-ին վերադառնալու հեռանկարների մասին հարցը: «Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Մենք կենտրոնանում ենք Իրանի գործողությունների վրա Ռուսաստանին զենքի մատակարարումների առումով՝ Ուկրաինայում անմեղ մարդկանց և էներգետիկ ցանցի դեմ կիրառելու համար:

Եվ, իհարկե, մենք ուշադրությունը կենտրոնացնում ենք տարածաշրջանում նրա մյուս ապակայունացնող գործողությունների վրա», - ասել է պետքարտուղարը։ Բլինքենը հավելել է, որ ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է նաև «նախագահ Բայդենի հանձնառությունը՝ թույլ չտալու, որ  Իրանում երբևիցե միջուկային զենք հայտնվի»։

«Մենք շարունակում ենք համարել, որ դրան հասնելու ամենաարդյունավետ միջոցը դիվանագիտությունն է», - նշել է ԱՄՆ սարտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Բլինքենը նաև խոստովանել է նա, ԱՄՆ-ի համար «սարսափելի սխալ էր չեղյալ հայտարարել այդ համաձայնագիրը» և դուրս գալ ԳՀՀԾ-ից։ «Այժմ մենք գործ ունենք հետևանքների հետ: Հետևանքներ, որոնց թվում է Իրանի շատ զգալի առաջընթացն իր միջուկային ծրագրի իրականացման գործում: Սա լրացուցիչ մարտահրավեր է` ի լրումն մյուս գործողությունների, որոնք Իրանը ձեռնարկում է: Սակայն, ինչպես ասացի, ԳՀՀԾ-ն ներկայումս (բանակցությունների) սեղանին չէ», - հավելել է Բլինքենը։

ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի մշտական «հնգյակը» և Գերմանիան Իրանի հետ միջուկային համաձայնագիրը ստորագրել էին 2015 թ.՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: 2018 թ.-ին ԱՄՆ-ի նախորդ նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը որոշում ընդունեց այդ համաձայնությունից դուրս գալու մասին: Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել է Վաշինգտոնի պատրաստակամության մասին՝ վերադառնալու Թեհրանի հետ միջուկային գործարքին:

Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ Վիեննայում բանակցություններ են վարում ԳՀՀԾ-ն սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: