ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անսանձ թուրքերը կանցնեն գործի․ Էրդողանը՝ հույներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան նպատակ չունի «Թայֆուն» բալիստիկ հրթիռով հարվածել Աթենքին, հաղորդում է Anadolu-ն:

Թուրքիան 2022 թվականի հոկտեմբերին Սեւ ծովի վրա փորձարկել է երկրում արտադրված փոքր հեռահարության բալիստիկ հրթիռը։ Այն անցել է 561 կիլոմետր եւ ընկել Սինոպ նավահանգստի ափի մոտ։ Էրդողանը հայտնել է, որ հրթիռի հեռահարությունը կհասնի 1000 կմ-ի։

«Այսօր Հունաստանում քննարկում են Աթենքի ուղղությամբ թուրքական «Թայֆուն» հրթիռների հարվածի հավանականությունը։ Մենք նման նպատակներ չունենք։ Գլխավորն այս հարցում այն է, որ հույները մտածված գործեն»,-հայտարարել է Էրդողանը։

«Մի՞թե Հունաստանում կարծում են, որ Թուրքիան անտեսելու է սպառազինության տեղակայումը կղզիներում, որոնք, համաձայն միջազգային պայմանավորվածությունների, «ապառազմականացված գոտիներ են»»,-ասել է նա։

Թուրքիայի նախագահը՝ հղում անելով Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի արտահայտություններին Անկարայի հասցեին, կոչ է արել «սխալ քայլեր» չանել։

«Իմացե՛ք, եթե սխալ քայլ եք անում մեր երկրի նկատմամբ, ապա արձագանքը չի ուշանա։ Անսանձ թուրքերը  կանցնեն գործի»,-սպառնացել է Էրդողանը, փոխանցում է News.am-ը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: