ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին շուտով կժամանի Մոսկվա. ՌԴ ԱԳՆ
ՌԴ-ում ԱՄՆ-ի նոր դեսպան Լին Թրեյսին առաջիկա օրերին կժամանի Ռուսաստան, լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Այդ մասին Արմենպրես-ի փոխանցմամբ տեղեկացնում Է «Интерфакс» գործակալությունը:
Ռյաբկովի խոսքով՝ դեսպանի ժամանումից հետո կշարունակվեն ռուս-ամերիկյան հարաբերությունների խնդրահարույց հարցերի շուրջ խորհրդակցությունները։
«Դեսպանը կժամանի, նրա հետ այս թեմայի քննարկումը, հավանաբար, կշարունակվի, առավել ևս, որ պաշտոնական ներկայացուցիչների մակարդակով մենք Վաշինգտոնից հրապարակային ազդակներ ենք ստացել, որ նրա խնդիրներից մեկը լինելու է դիվանագիտական հաստատությունների գործունեության պայմանների կարգավորումը: Մենք համաձայն ենք խնդիրն այդ կերպ դնելու հետ: Այլ բան է, որ դեսպանությունների գործունեության պայմանների կարգավորման և բարելավման ուղիները միշտ չէ, որ համընկնում են. մեր առաջարկի և ամերիկացիների առաջարկի միջև մեծ տարբերություն կա»:
Ռյաբկովի խոսքով՝ լարվածություն ստեղծող հարցերի շուրջ խորհրդակցությունները «կոչված են այդ անդունդը փոքրացնելու և շփման եզրեր գտնելու»:
«Առայժմ դա այնքան էլ չի հաջողվում: Եթե իսկ հաջողվում է, ապա առանձին երկրորդական հարցերի շուրջ, որոնք, մեծ հաշվով, պատշաճ կերպով չեն ազդում ընդհանուր իրավիճակի վրա», - ասել է Ռյաբկովը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը Թրեյսիի՝ դեսպանի պաշտոնում նշանակումը հաստատել Է 2022 թ. դեկտեմբերի 21-ին։ Նա դարձել Է Ռուսաստանում ԱՄՆ-ի առաջին կին դեսպանը։
Թրեյսին խոսում է ռուսերեն։ 2014-2017 թթ. Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում նա զբաղեցրել է խորհրդական-պատվիրակի պաշտոնը:
2019 թ.-ից Լին Թրեյսին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանն էր։ Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության նախկին ղեկավար Ջոն Սալիվանը Մոսկվայից հեռացել Է սեպտեմբերի սկզբին։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
