ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին շուտով կժամանի Մոսկվա. ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ում ԱՄՆ-ի նոր դեսպան Լին Թրեյսին առաջիկա օրերին կժամանի Ռուսաստան, լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Այդ մասին Արմենպրես-ի փոխանցմամբ տեղեկացնում Է «Интерфакс» գործակալությունը:

Ռյաբկովի խոսքով՝ դեսպանի ժամանումից հետո կշարունակվեն ռուս-ամերիկյան հարաբերությունների խնդրահարույց հարցերի շուրջ խորհրդակցությունները։

«Դեսպանը կժամանի, նրա հետ այս թեմայի քննարկումը, հավանաբար, կշարունակվի, առավել ևս, որ պաշտոնական ներկայացուցիչների մակարդակով մենք Վաշինգտոնից հրապարակային ազդակներ ենք ստացել, որ նրա խնդիրներից մեկը լինելու է դիվանագիտական ​​հաստատությունների գործունեության պայմանների կարգավորումը: Մենք համաձայն ենք խնդիրն այդ կերպ դնելու հետ: Այլ բան է, որ դեսպանությունների գործունեության պայմանների կարգավորման և բարելավման ուղիները միշտ չէ, որ համընկնում են. մեր առաջարկի և ամերիկացիների առաջարկի միջև մեծ տարբերություն կա»:

Ռյաբկովի խոսքով՝ լարվածություն ստեղծող հարցերի շուրջ խորհրդակցությունները «կոչված են այդ անդունդը փոքրացնելու և շփման եզրեր գտնելու»:

«Առայժմ դա այնքան էլ չի հաջողվում: Եթե իսկ հաջողվում է, ապա առանձին երկրորդական հարցերի շուրջ, որոնք, մեծ հաշվով, պատշաճ կերպով չեն ազդում ընդհանուր իրավիճակի վրա», - ասել է Ռյաբկովը:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը Թրեյսիի՝ դեսպանի պաշտոնում նշանակումը հաստատել Է 2022 թ. դեկտեմբերի 21-ին։ Նա դարձել Է Ռուսաստանում ԱՄՆ-ի առաջին կին դեսպանը։

Թրեյսին խոսում է ռուսերեն։ 2014-2017 թթ. Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում նա զբաղեցրել է խորհրդական-պատվիրակի պաշտոնը:

2019 թ.-ից Լին Թրեյսին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանն էր։ Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության նախկին ղեկավար Ջոն Սալիվանը Մոսկվայից հեռացել Է սեպտեմբերի սկզբին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: