ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ

Հարավային Կովկասում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ, փոխնախագահ Պերե Խոան Պոնսը (Իսպանիա) մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում տեղի ունեցող զարգացումների և տեղի հայ բնակիչների կյանքի վրա դրանց մարդասիրական հետևանքների առնչությամբ և կոչ է արել վերսկսել կառուցողական երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Պոնսի տարածած հաղորդագրությունը:

«Ես ուշադիր հետևում եմ Լաչինի միջանցքի շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ զեկույցներին և խիստ անհանգստացած եմ տեղի բնակիչների առօրյա կյանքի վրա դրա ազդեցությամբ, քանի որ հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունն արդեն մի քանի շաբաթ է՝ սահմանափակվել է: Թեև ես բարձր եմ գնահատում Լաչինի ճանապարհին շարունակվող ցույցերի հետևանքները մեղմելու ուղղությամբ ջանքերը, հատկապես՝ ԿԽՄԿ-ի, բոլոր կողմերին կոչ եմ անում ակտիվացնել իրենց ջանքերը՝ իրավիճակին արագ լուծում ապահովելու համար», - ասել է Պոնսը:

Փոխնախագահ Պոնսը նաև միացել է ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիին, որը բոլոր կողմերին կոչ էր արել թուլացնել լարվածությունը և ներգրավվել կառուցողական և արդյունավետ երկխոսության մեջ՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության կառուցմանը և հարաբերությունների կարգավորմանը:

«Երբ քաղաքական տարաձայնությունները պահպանվում են, և բանակցությունները կարող են հայտնվել փակուղում, մեր կառավարությունները չպետք է անզգույշ լինեն և դիմեն այնպիսի մեթոդների, որոնք մեր քաղաքացիներին քաղաքական կոնսենսուսի հասնելու մեր անկարողության զոհ են դարձնում», - ընդգծել է Պոնսը:

«Մենք պետք է նաև հիշենք, որ որքան երկար այս վեճը մնա չլուծված, այն ոչ միայն բացասաբար է անդրադառնում խաղաղության փխրուն գործընթացի վրա, այլ նաև խարխլում է տարածաշրջանում ապագա խաղաղ գոյակցության հիմքերը», - հավելել է նա:

Հատուկ ներկայացուցիչը հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ի հետ առկա ճգնաժամը հաղթահարելու գործիքներն առկա են, սակայն դրանց լիարժեք կիրառումը մնում է կողմերի հայեցողությանը, ինչպես նաև այլ կառավարությունների և խորհրդարանների հայեցողությանը՝ անաչառ կերպով աջակցել այս գործընթացին և ապահովել կառուցողական բանակցությունների առաջխաղացումը՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա։ Պոնսն ընդգծել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է աջակցել այս գործընթացին՝ որտեղ անհրաժեշտ է և որտեղ դա օգտակար համարվի։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: