ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որ իրավունքներն են առավել շատ խախտվում Հայաստանում. Ամփոփում է ՄԻԵԴ-ը

ՄԻԵԴ ներկայացրած դիմումների թվով Հայաստանն առաջին տասնյակում է։ Panorama.am-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է Եվրոպական դատարանը՝ մանրամասնելով, որ  Հայաստանից ստացվել է 1 250 դիմում, որը կազմում է ընդհանուր դիմումների 1.7 տոկոսը։ 2022-ի ընթացքում Հայաստանից ստացվել է 111 նոր դիմում։

Ընդհանուր առմամբ, ըստ ՄԻԵԴ տրամադրած վիճակագրության հաշվետու տարում պետությունների դեմ քաղաքացիների դիմումների թիվն աճել է 6 տոկոսով։
Առավել շատ ՄԻԵԴ են դիմել Թուրքիայի (20,115), Ռուսաստանի (16,742), Ուկրաինայի (10,403), Ռումինիայի (4,793), Իտալիայի (3,531) քաղաքացիները։

Նախորդ տարիների համեմատ ավելացել են Թուրքիայից, Սերբիայից, Հունաստանից, Բելգիայից ստացած դիմումների թիվը։

Հայաստանից ստացած 31 դիմումների մասով 2022-ին վճիռ է կայացվել,  177 դիմում համարվել է անընդունելի, իսկ 48 դիմում ուղարկվել է կառավարություն։

Ընդհանուր առմամբ, ՄԻԵԴ-ը 2022 թվականին կայացրել է 1163 վճիռ՝ 4168 դիմումների վերաբերյալ (մի քանի դիմումների վերաբերյալ կարող է կայացվել մեկ վճիռ)։ Դատարանից նշում են, որ 2012 թվականից ի վեր սա վճիռների կայացման ամենաբարձր ցուցանիշն է։ Այդ 1163 վճիռներից 1059-ում կամ 91.1%-ի դեպքում հայտնաբերվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առնվազն մեկ խախտում։

Մարդու իրավունքների խախտումների դեպքերով առաջատար են Ռուսաստանը (384 վճռից 374-ը վերաբերում է բռնությանը), Ուկրաինան ( 144 դիմումից՝ 141-ը),  Թուրքիան ( 80 դիմումից՝ 73-ը),  Ռումինիան ( 81 դիմումից՝ 72-ը),  Հունգարիան ( 35 դիմումից՝ 35-ը)։

Բնակչության թվի համեմատ առավել մեծ թվով դիմումներ ՄԻԵԴ-ը ստացել է Սերբիայից՝ 10 հզ բնակչի հաշվով 4.84 դիմում, Մոնտենեգրոյից՝ 4.77 դիմում, Մոլդովայից՝ 2.47 դիմում, Հյուսիսային Մակեդոնիայից՝ 2 դիմում։ Այս առումով առավել ցածր ցուցանիշ ունեն Միացյալ Թագավորությունը՝ 10 հզ բնակչի հաշվով 0.04 դիմում, Իռլանդիան և Գերմանիան՝ 0.06 դիմում, Նիդերլանդները՝ 0.11, Ֆրանսիան՝ 0.12 տոկոս։

2022 թվականին Եվրոպական դատարանը Հայաստանի դեմ 31 դիմումների վերաբերյալ կայացրել է 21 վճիռ,  բոլորում հայտնաբերվել է առնվազն մեկ խախտում։ Առավել շատ խախտվել են ազատության և անվտանգության իրավունքը (7 վճիռ) և անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից պաշտպանված լինելու իրավունքը (6 վճիռ)։

1959 թվականից մինչև 2022 թվականը ՄԻԵԴ-ը կայացրել է 174 վճիռ՝ ընդդեմ Հայաստանի դիմումների վերաբերյալ։ Դրանցից 163-ում հայտնաբերվել է առնվազն մեկ խախտում։

Ազատության և անվտանգության իրավունքը ամենաշատ խախտվածն է (60 վճիռ), որին հաջորդում են արդար դատաքննության իրավունքը (52 վճիռ) և սեփականության պաշտպանության իրավունքը (37 վճիռ):

2022 թվականին դատարանը ստացել է Հայաստանի դեմ գործերով միջանկյալ միջոցների կիրառման 12 միջնորդություն։ Դրանցից որևէ մեկը չի բավարարվել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: