ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի արտգործնախարարը Մեծ Բրիտանիայի պետնախարարին աղճատված տեղեկություններ է ներկայացրել Լաչինի միջանցքի մասին

RT

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի Եվրոպական տարածաշրջանի գծով պետական նախարար Լեո Դոկերտիին։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով ԱԳՆ-ին։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերը, իրավիճակը տարածաշրջանում և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները։

«Նախարարը պետնախարարին տեղեկացրել է Լաչինի ճանապարհի շուրջ իրավիճակի մասին։ Նշվել է, որ բողոքներն անօրինական տնտեսական գործունեության և Լաչինի միջանցքի ոչ նպատակային օգտագործման դեմ ադրբեջանցի ժողովրդի օրինական իրավունքն են, որ չկա որևէ հիմք շրջափակման և հումանիտար իրավիճակի հետ կապված բողոքների համար, որ հումանիտար բեռները տեղափոխվում են, և այսօրվա դրությամբ ճանապարհով անցել է մոտ 2 000 ավտոմեքենա։ Պետնախարարը տեղեկացվել է Հայաստանի կողմից իր պարտավորությունները չկատարելու, ինչպես նաև խոչընդոտների և մի շարք սադրանքների մասին, որոնք վերջինն ստեղծում է հետհակամարտային շրջանում գործընթացը կարգավորելու ճանապարհին, Հայաստանի կողմից խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Մոսկվայի վերջին հանդիպումը բոյկոտելու մասին։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը՝ որպես պետություն, որը խաղաղության օրակարգ է առաջ մղում և իրականացնում է վերականգնողական աշխատանքներ տարածաշրջանում, շահագրգռված է կարգավորման գործընթացով։

Պետնախարար Լեո Դոկերտին, իր հերթին, քննադատել է զինված հարձակումն Իրանում Ադրբեջանի դեսպանության դեմ և ցավակցություն հայտնել։ Նա ասել է, որ կարևոր է վերացնել տարածաշրջանում խաղաղությանը խանգարող դժվարությունները և վերականգնել բանակցությունները։ Այնուհետև կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարցերի վերաբերյալ»,- նշվել է հաղորդագրությունում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: