ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության ակտիվացումը չի նշանակում, որ մարդու իրավունքների հարցերը երկրորդ պլան են մղվելու. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը վստահեցնում է, որ էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության ակտիվացումը չի նշանակում, որ Եվրոպական Միության համար երկրորդ պլան են մղվելու մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերը:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարն այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:

Բերբոկն ընդգծեց՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի պատճառով ԵՄ-ն հրաժարվել է ռուսական էներգետիկ ռեսուրսներից և այլ գործընկների է փնտրում՝ էներգետիկ ճգնաժամից խուսափելու համար, սակայն հավաստիացրեց, որ մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերը չեն կարող երկրորդ պլան մղվել, քանի որ դա կարող է շատ վատ հետևանքների հանգեցնել:

«Այո, մենք գործընկերներ ենք փնտրում էներգետիկ ճգնաժամից խուսափելու համար, սակայն դա չի նշանակում, որ մենք անտեսելու ենք մարդու իրավունքները: Այս սկզբունքը գործելու է նաև Ադրբեջանի պարագայում»,- հայտարարեց Գերմանիայի ԱԳ նախարարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: