Հայաստանը մտադիր է ընդլայնել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ միջուկային անվտանգության ոլորտում
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 9-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» համաձայնագրի կնքմանը, հայտնում է NEWS.am-ը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն համագործակցում է ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի հետ 1995 թվականից:
1997 թվականի սեպտեմբերի 30-ին ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնի միջևստորագրվել է Համաձայնագիր՝ միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության վերաբերյալ։
Համաձայնագիրը վերաստորագրվել է 2007 և 2017 թվականներին։
Նշված Համաձայնագրի շրջանակներում Հայաստանը ստացել է աջակցություն հետևյալ ուղղություններում՝
Անձնակազմի պատրաստում և վերապատրաստում (ԱԷԿ-ի ջերմահիդրավլիկ, նեյտրոնաֆիզիկական և վթարային իրավիճակների հաշվարկներ ժամանակակից համակարգչային կոդերով, ԱԷԿ-ի անվտանգության հիմնավորման հաշվետվությանը ներկայացվող կարգավորող պահանջների մշակում, ԱԷԿ-ի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանություն, ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգություն)․
Փորձագիտական աջակցություն (ԱԷԿ-ի անվտանգության գնահատումներ և վերլուծություններ, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի նախագծերի մշակում),
ԱԷԿ-ի աշխատած վառելիքի չոր պահեստարանի անվտանգության գնահատում և լիցենզավորում,
ԱԷԿ-ի անվտանգության հավանականային վերլուծություն,
Ժամանակակից սարքերի և սարքավորումների տրամադրում,
Հայաստանում իոնացնող ճառագայթման աղբյուրների գույքագրում, գրանցում և ազգային ռեգիստրի մշակում, վարում, անվտանգության գնահատում և լիցենզավորում,
Իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության և ֆիզիկական պաշտպանության վերաբերյալ կարգավորող փաստաթղթերի մշակում և այլն:
Կոմիտեի և ԱՄՆ ՄԿՀ-ի միջև գործող Համաձայնագրի ժամկետը լրացել է 2022 թվականի մարտի 29-ին:
2021 թվականի դեկտեմբերին կոմիտեն ԱՄՆ ՄԿՀ-ից ստացել է նոր Համաձայնագիր ստորագրելու առաջարկ, որը նախորդ համաձայնագրերով ամրագրված ուղղություններից բացի, ընդլայնում է համագործակցությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջուկային ու ճառագայթային անվտանգության կարգավորման հարցերով։
Համաձայնագիրը կազմված է 4 բաժնից (իրենց ենթաբաժիններով) և մեկ հավելվածից: Նոր Համաձայնագիրը կնպաստի անվտանգության հարցերով առաջավոր փորձի ու գիտելիքների փոխանակմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը։
Համաձայնագրով առաջարկվող համագործակցությունն ուղղված է Հայաստանում կարգավորող ենթակառուցվածքի ուժեղացմանը, անձնակազմի ունակությունների ու կարողություններիզարգացմանը, որը կնպաստիԱԷԿ-ների շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման լիցենզավորման փուլերում, անվտանգության վերլուծության ու գնահատման իրականացմանը։
Համաձայնագրով ստացված գիտատեխնիկական աջակցությունը կնպաստի ֆիզիկական պաշտպանության, միջուկային զենքի չտարածման երաշխիքների իրականացման, ռադիոակտիվ նյութերի և թափոնների անվտանգության, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, անվտանգությունը կարգավորող փաստաթղթերի մշակման համար։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ