ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը վեց ամսով չեղարկել է Սիրիայի դեմ գործող պատժամիջոցները՝ կապված երկրաշարժերի հետևանքների վերացման հետ

NBC News

Մինչև 2023 թվականի օգոստոսի 8-ը Սիրիայի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները, Վաշինգտոնի որոշմամբ, չեն տարածվի այն գործարքների վրա, որոնք ուղղված են երկրաշարժի հետ կապված օգնություն տրամադրելուն։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության որոշման մեջ։

Փաստաթղթում նշված է, որ «թույլատրվում են բոլոր գործարքները, որոնք վերաբերում են Սիրիայում երկրաշարժի կապակցությամբ օգնություն ցուցաբերելուն»։ Ֆինանսների նախարարությունը հստակեցրել է, որ այս ռեժիմը կգործի 180 օր՝ մինչև 2023 թվականի օգոստոսի 8-ը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Սիրիա գումար փոխանցելուն։

«Միևնույն ժամանակ, ընդհանուր լիցենզիան թույլ չի տալիս նավթի հետ կապված գործարքներ, փոխգործակցություն պատժամիջոցների ենթարկված անձանց և հանրապետության կառավարության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: