ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ աֆղանական ԻՊ-ի մինչև 4 հազար զինյալ է կենտրոնացված Տաջիկստանի հետ սահմանի մոտ

«Իսլամական պետության» (ԻՊ) աֆղանական մասնաճյուղի թվաքանակը հասել է մինչև 6,5 հազար զինյալի: Նրանց մեծամասնությունը գտնվում է Տաջիկստանի հետ սահմանի մերձակայքում։

Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ «Ներկայում «Իսլամական պետության» աֆղանական մասնաճյուղի՝ «Վիլայաթ Խորասանի» անդամների թիվը զգալիորեն աճել է և կազմում է մոտ 6,5 հազար զինյալ, որոնցից մինչև 4 հազարը կենտրոնացած Է Տաջիկստանի հարավային սահմաններին՝ Բադախշանի,  Կունդուզի և Թախարի նահանգներում», - Սիդորովի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը:

Սիդորովի խոսքով՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կայունության հիմնական սպառնալիքը գալիս է Աֆղանստանի տարածքում հաստատված բազմաթիվ ծայրահեղական խմբավորումներից: Նա հավելել է, որ ամենամեծ վտանգը ներկայացնում են «Իսլամական պետությունը» և «Ալ-Քաիդան»:

«Բացի դրանից, տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը նպաստում է ազգային և կրոնական փոքրամասնություններին ճնշելու՝ թալիբների ղեկավարության քաղաքականությունը, միասնության բացակայությունը և հակասությունների աճը «Թալիբան» շարժման ներսում, տնտեսական իրավիճակի վատթարացումը և հումանիտար խնդիրների սրումը», - ասել Է նա։ Սիդորովը նաև ընդգծել է, որ թմրանյութերի անվերահսկելի շրջանառությունը և զենքի անօրինական տարածումը, թվարկված գործոնների հետ միասին, մեծացնում են Աֆղանստանի՝ քաղաքացիական պատերազմի վերադառնալու հավանականությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: