ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վերին Լարսում բեռնատարների համար երթևեկությունը վերականգնվել Է

Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհի երթևեկությունը վերականգնվել Է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների համար, ասվում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների վարչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Այդ մասին տեղեկացնում Է Sputnik գործակալության վրացական ծառայությունը: Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում բեռնատար ավտոմեքենաների համար արգելքը գործում էր եղանակային պայմանների պատճառով։ Գերատեսչությունում նշել են, որ երթևեկությունը վերականգնվել է միայն մաքրման աշխատանքների արդյունքում:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ ավտոմեքենաները Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներով կշարժվեն առանց կանգառի ռեժիմով։ Միևնույն ժամանակ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է միայն ձնահյուսերից պաշտպանված թունելներով։

Թունելներում կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների, ինչպես նաև ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար երթևեկությունն իրականացվում է միակողմանի կարգով։ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին՝ այսպես կոչված, Ռազմավիրական ճանապարհը, այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն Է, որը Վրաստանը և Հայաստանը կապում Է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն Է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: