ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօր ողջ քաղաքականությունը հիմնված է հետևյալ սկզբունքի վրա՝ ով բարձր է գոռում, դրանից պետք է փախնել. Բեքարյան

«1988 թվականի այս օրը Ազատության հրապարակում կար ոգի, լուրջ էներգետիկա, արդարության համար պայքարի մղում, միմյանց թիկունք լինելու զգացողություն, իրոք համաժողովրդական շարժում էր և անկախ խնդիրներից կար բավականին լուրջ հույս և տեսլական, իսկ հիմա ուղիղ հակառակն է»,- «Ղարաբաղյան պրոֆիլ» խորագրով համաժողովի ժամանակ ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը, հայտնում է Panorama։

Նրա խոսքով՝ նորանկախ Հայաստանը, չճանաչված Արցախն այս ժամանակ փորձում էին հնարավոր բոլոր եղանակներով աշխարհին հաղորդել այն ուղերձը, որ իրականում մենք գործ ունենք ոչ թե տարածքի համար մղվող պատերազմի, այլ մարդու իրավունքների, արդարության և արդարության խախտման նախկին փորձի, արժեքային դաշտից բխող մի շարք հարցերի հետ։

«Իսկ ի՞նչ ունենք հիմա։ Այսօր աշխարհի հետ հարաբերակցումը որևէ կերպ այս ամենը չունի և Հայաստանի իշխանությունների մոտ կա տպավորություն, որ վատագույն դեպքում պետք էր ազատվել բեռից՝ Արցախից, հետո ազատվեր Հայաստանի Հանրապետությունից, հետո՝ արտագաղթել և մի տեղ շատ գեղեցիկ ապրել։ Իսկ լավագույն դեպքում՝ ինչ գլխացավից ուզում ես ազատվել,  պետք է այն հանձնես. պետք է Արցախը հանձնես, Թուրքիային առնչվող հարցերից  հրաժարվես, վրադ ճչացին, նոր բան ուզեցին՝ պիտի տաս, այսինքն՝ հնարավոր ամեն ինչ պիտի տաս՝ մտքում ունենալով այն, որ ինչ էլ որ մնա կսկսեմ հանգիստ ապրել»,- նշեց Կարեն Բեքարյանը։

Ըստ քաղաքագետի՝ մեր տարածաշրջանում ցանկացած անհարկի զիջողականություն ընկալվում է ոչ թե վաղվա բարեկեցիկ տեսլական, այլ որպես թուլություն։

Կարեն Բեքարյանը նշեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր իրար հաջորդած բոլոր իշխանությունները մինչև 2018 թ-ն ունեցել են կարևոր գերակայություն՝ ստեղծել, ձևավորել, զարգացնել արտաքին քաղաքականություն, որը պետք է հիմնված լինի ուժային կենտրոնների և տարբեր դերակատարների շահերի հատման, բայց ոչ երբեք բախման վրա։

«Այսինքն՝ կար հստակ գիտակցումը, որ փոքր ենք այնքան, որ եթե փորձենք մտնել ավանտյուրայի, շահերի բախման վրա քաղաքականություն սարքելու մեջ, կարող ենք ոտնատակ գնալ։ 

2018թ-ից պատկերը փոխվեց։ Սկսվեց ընթացք՝ իբրև ձևավորող արտաքին քաղաքականության։ Իրականում սա մեծագույն կոմպլիմենտ է իշխող քաղաքական ուժին, որ իրենք ունակ են որևէ քաղաքականություն ձևավորել՝ թեկուզ անգամ բախման վրա։ Այսօր ողջ քաղաքականությունը հիմնված է հետևյալ սկզբունքի վրա՝ ով բարձր է գոռում, ապա դրանից պետք է փախնել։ Թուրքերն են բարձր գոռում, փախնենք նրանցից, հետո ադրբեջանցիներից։ Վատ միտում կա՝ այդ երկուսը մեկ-մեկ իրար հետ են գոռում, իսկ այդ ժամանակ կատարվում է այն, ինչին ականատես ենք այսօր»,- նշեց քաղաքագետը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: