Ռուսաստանը պատասխանել է Մակրոնի քննադատությանը. Հարավային Կովկասում ուզում են աշխարհաքաղաքական պայքար ստեղծել
Ցավում եմ, որ նման հայտարարություններ անում է մի երկրի (Ֆրանսիա - խմբ.) նախագահը, որը բավական երկար ժամանակ եղել է Մինսկի խմբի համանախագահ։ Այս մասին 24News-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է News.am-ը։
«Ֆրանսիան պետք է լավ հասկանա այն նպատակները, որ հետապնդում է Ռուսաստանը եւ, ընդհանրապես, կարգավորման այս ողջ գործընթացի մեխանիզմը, թե ինչպես է Ռուսաստանը աշխատում այս ոլորտում։ Ուստի այս հայտարարություններն ինձ համար ավելի շատ կոնյունկտուրային բնույթ են կրում եւ պայմանավորված են ոչ թե նրանով, ինչ անում է Ռուսաստանը, այլ այն ամբողջ առճակատմամբ, որը Ռուսաստանին պարտադրել է Արեւմուտքը»,- նշել է դեսպանը։
«Մենք տեսնում ենք ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հայտարարությունները, որը ուղղակիորեն կառուցում է այն տրամաբանությունը, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը պետք է ավելի արագ ընթանա, քանի որ ռուսներն ու իրանցիներն ակտիվանում են։ Տրամաբանությունը հասկանալի է, բայց ինձ համար դա արատավոր է եւ չի ծառայում տարածաշրջանի շահերին։ Սա Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական պայքարի մեջ մտնելու փորձ է. ցանկացած քայլ, այդ թվում՝ ԵՄ առաքելություն ուղարկելը եւ Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը ինչ-որ բան անել չկարողանալու կամ ինչ-որ բան անել չցանկանալու մեջ: Այն դեպքում, որ Ռուսաստանն աշխատում է շահերի համաձայնեցման, ստեղծված իրավիճակից ելք գտնելու եւ փոխընդունելի լուծումներ որոնելու ուղղությամբ, այդ աշխատանքը չի կարող հրապարակային լինել։ Որովհետեւ այլընտրանքը կարող է լինել միայն պատերազմը: Ինձ համար հակառուսական քարոզչությունը նշան է այն բանի, որ փորձում են տարածաշրջանը վերածել աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի նեոգաղութատիրական նկրտումների մասին Մակրոնի հայտարարությանը, ապա դա նույնպես շատ հետաքրքիր է լսել մի երկրի ղեկավարից, որը շատ հայտնի է իր գաղութային անցյալով եւ այժմ պատկանում է այն պետությունների խմբին, որոնք բացահայտորեն նեոգաղութատիրական քաղաքականություն են վարում, հավելել է Կոպիրկինը։
Տեղում ռուսական ռազմական եւ սահմանային ներկայությունը, նրա գնահատմամբ, մնում է առանցքային գործոն իրավիճակի կայունությունը պահպանելու եւ շատ ավելի մեծ էսկալացիա կանխելու համար։
«Մենք լսում ենք քննադատական հարձակումներ մեր խաղաղապահ զորախմբի հասցեին, բայց սա այն ուժն է, որն իսկապես նպաստում է տարածաշրջանի կենսագործունեությանը բոլոր առկա խնդիրների պայմաններում։ Սա բուն տարածաշրջանի հայ բնակչության անվտանգության ապահովման որոշիչ գործոն է։ Կշտամբանքներն ու մեղքը Ռուսաստանի ու ռուսական զորախմբի վրա բարդելու փորձը հենց այն է, ինչը հակասում է իրական իրավիճակին»,- ընդգծել է դեսպանը։
Նրա խոսքով, Ուկրաինայում հատուկ գործողությունը շատ կարեւոր է նաեւ Հարավային Կովկասի համար, եւ դա գնալով ավելի ակնհայտ է դառնում։ «Ուկրաինայում իրականացվել է ռուսական ամեն ինչի ոչնչացում։ Կարծում եմ, որ հայ ժողովրդի համար սա նույնպես զգայուն թեմա է, հայ փոքրամասնության իրավունքների հարցը։ Սա շատ զգայուն հարց է, իսկ Ռուսաստանի համար վճռորոշ հարց է։ Ուկրաինան շատ մոտ, հարազատ երկիր է»,- նշել է դիվանագետը։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
