ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

G20-ի երկրների ԱԳՆ ղեկավարներին չի հաջողվել համաձայնության գալ վերջնական փաստաթղթի շուրջ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ G20-ի երկրների արտգործնախարարների հանդիպման վերջնական ընդհանուր փաստաթուղթը չի հաջողվել համաձայնեցնել Ուկրաինայի իրադրության շուրջ վեճերի պատճառով։ Այդ մասին տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Ցավոք, չի հաջողվել հավանություն տալ Մեծ 20-յակի բոլոր նախարարների անունից հռչակագրին. մեր արևմտյան գործընկերները, ինչպես մեկ տարի առաջ Ինդոնեզիայի նախագահության օրոք, ձգտել են ամեն տեսակի ճշմարտություններով և խաբեություններով, ամենից առաջ՝ խաբեություններով և տարբեր հռետորական հայտարարություններով, առաջին պլան մղել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը, որը նրանք, իհարկե, մատուցում են, այսպես կոչված, «ռուսական ագրեսիայի» սոուսի ներքո», - մամուլի ասուլիսում ասել Է նախարարը։

Մարտի 1-2-ին Նյու Դելիում ընթացող G20-ի երկրների արտաքին գործերի նախարարների երկօրյա գագաթնաժողովի ընթացքում ուշադրության կենտրոնում է եղել Ուկրաինայի հարցը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: