ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բեռլինում կայացած հանդիպման արդյունքներով, խոսելով հայ-ադրբեջանական հարաբերութունների և Ղարաբաղում առկա իրավիճակի մասին, հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոն չի կարող շարունակվել և անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղ հանգուցալուծման հասնել Հյասատանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ այս բոլոր սկզբունքները հավասարազոր են:

Գերմանիայի կանցլերի այս հայտարարությունն ուշագրավ է մի քանի տեսանկյունից: 44-օրյա պատերազմից հետո Արևմուտքը՝ այդ թվում նաև Գերմանիան, սկսեց աստիճանաբար մոռացության տալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ինքնորոշման իրավունքի կարևորությունը: Սրա մասին է վկայում նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական առաքելության արդյունքներով Եվրոպայի խորհրդի քարտուղար Շառլ Միշելի կողմից հրապարատվող հայտարարություններում հակամարտությանն անդրադարձի դինամիկան. եթե սկզբնական շրջանում խոսվում էր Ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդիրների հաղթահարման, ապա՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների մասին, վերջին շրջանում Ղարաբաղյան հակամարտությանն ընդհանրապես անդրադարձ չէր կատարվում, առավել ևս խոսք չկար արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին: Իսկ Գերմանիայի կանցլերը, ինչպես որ հայտարարել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով, աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին:

Ուստի, շատ բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ Գերմանիան երկար դադարից հետո հիշեց արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին՝ առավել ևս ընդգծելով, որ այն տարածքային ամբողջականության իրավունքի հետ հավասարազոր է:

Մի բան ակնհայտ է, որ դա որևէ կերպ կապված չէ պաշտոնական Երևանի քաղաքականության հետ: Հայաստանի իշխանություններն արդեն բավականին տևական ժամանակ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեսքտում խոսում են արցախահայության իրավունքների և անվտանգության երաշխիքների մասին՝ հրաժարվելով որևէ կերպ հստակ խոսել արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին: Այդպես էր նաև  Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ ասուլիսի ժամանակ: Արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին, ինչքան էլ որ տարօրինակ է, խոսեց միայն Շոլցը: Հետևաբար, վերջինիս հայտարարությունը որևէ կերպ հնարավոր չէ կապել հայկական դիվանագիտության աշխատանքի հետ:

Ռուսաստանն ու Արևմուտքն ակտիվ մրցակցության մեջ են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի միջնորդության և հետևանքում՝ Հարավային Կովկասում ազդեցության համար: Այս շաբաթ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու, ըստ էության, Բրյուսելի մոտ որոշակի մտահոգություններ է առաջացրել, որ Ադրբեջանը, կարող է խաթարել իր միջնորդության գործընթացը՝ նախընտրելով Ռուսաստանին:  

Ղարաբաղյան հակամարտության էջը շրջել նախատեսող Բրյուսելյան գործընթացին աջակցություն հայտնելու, իր հիշատակած հավասարազոր իրավունքների վրա հիմնված կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին չհիշատակելու և այդկերպ Մինսկի խմբի գործունեության դադարեցման մասին Ալիևի հայտարարությունները լեգիտիմացնելու ու Արցախի շրջափակման հարցում որևէ կտրուկ հայտարարությունից խուսափելու ֆոնին Շոլցի կողմից Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին հիշատակելը զգուշացում էր Բաքվին, որ Եվրամիությունը չի հաշտվելու Ադրբեջանի հնարավոր ռուսական ընտրության հետ և կարող է Ադրբեջանի համար դեստրուկտիվ դերակատարում ունենալ: Ընդ որում, սա ասվում էր ոչ թե գործընթացում ակտիվ և տեսանելի ներգրավվում ունեցող  Ֆրանսիայի կողմից, որին Ադրբեջանը փորձում է մեղադրել սուբյեկտիվիզմի մեջ, այլ Գերմանիայի կողմից: Ընդհանուր առմամբ, ասուլիսի ժամանակ կողմերի հայտարարությունները հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունում Գերմանիայի ներգրավման ակտիվացման տպավորություն էին ստեղծում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: