ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հրադադարը դեռ չի խախտվում. ԵՄ դիտորդներն ամեն շաբաթ զեկուցում են Բրյուսելին

Մեկ շաբաթվա դիտարկումների արդյունքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում նշել է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, փոխանցում է Armenia Today։

«Մենք ունենք երեք խնդիր. առաջինը՝ պարեկություն իրականացնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, այդ թվում՝ Նախիջանի հետ սահմանին և զեկուցել այդ ամենի մասին. երկրորդ՝ պարեկության միջոցով ապահովել մարդկանց անվտանգությունը, իսկ դա նշանակում է  այցելել սահմանամերձ շրջաններ, գյուղեր, այդ կերպ մարդկանց ցույց տալով, որ մենք այստեղ ենք և խնդիրը նրանց մասին հոգ տանելն է և երրորդը վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրումն է, բայց դա արդեն ապագայի հարց է։ Այժմ կարևորը սահմանի երկայնքով իրավիճակի դիտարկման խնդիրն է»,-նշել է  Ռիտերը։

Հայաստանում ԵՄ առաքելության օպերատիվ կենտրոնը Եղեգնաձորում է։ Վայրի ընտրությունը ևս պատահակ չէ։ «Եղեգնաձորն է ընտրվել, քանի որ առաքելության նպատակն է հնարավորինս մոտ լինել երկու երկրի միջև սահմանին։ Ցանկանում ենք ցույց տալ, որ առաքելությունը միայն հայկական կողմի համար չէ, այդ իսկ պատճառով այն չտեղակայվեց Երևանում, այլ տեղակայվեց Ադրբեջանի հետ սահմանին»,-նշել է Ռիտերը։

Պարեկությունը երբեմն 24 ժամ կարող է տևել՝ կապված անհրաժեշտությունից։  «Չնայած առաքելությունը սկսել է իր աշխատանքները, դրա դեռ ոչ բոլոր անդամներն են Հայաստանում»,-նշում է առաքելության ղեկավար։ ,-«Այս պահին 150-ն են տեղում, մարտ-ապրիլ ամիսներին արդեն բոլորը կժամանեն։ Առաքելության կազմում ԵՄ անդամ գրեթե բոլոր երկրներն են ընդգրկված»։ 

Ապագայում ԵՄ առաքելությունը նախատեսում է որոշ աշխատանքներում ներգրավվել նաև տեղացիներին։

«Մեր աշխատանքներում ներգրավված են նաև անվտանգության մասնագետներ, բժիշկներ, նաև՝ զեկուցողներ»,-նշել է նա։

ԼՆա ընդծում է, որ կարևորը սահմանրձ բնակչության անվտանգության ապահովումն է։ «Մենք կանոնավոր պարեկություն ենք իրականացնում՝ այցելելով գյուղեր, որոնք այս հակամարտության ազդեցության գոտում են։ Մեր ներկայությամբ տեղացիներին ցույց ենք տալիս, որ միջազգային հանրությունն այստեղ է՝ նրանց պաշտպանելու համար։ Մենք այստեղ ենք, որպեսզի մարդիկ իրենց անվտանգ ու ապահով զգան»,-հայտարարել է եվրոպացի պաշտոնյան։ 

ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը շեշտում է, որ իրենց գործունեությունը թափանցիկ է։ «Մենք ունենք հեռադիտակներ, GPS սարքավորումներ, դա ամենն է, ինչ մենք օգտագործում ենք, մենք միայն ցույց ենք տալիս մեր դրոշը և կատարում դիտարկում, մենք չունենք հատուկ տեխնիկական սարքավորումներ»,-հայտարարել է նա։

Նա նաև հայտնել է, որ առաքելությունն ամեն շաբաթ փակ ձևաչափով  զեկուցում է Բրյուսել։ «Ոչ միայն սահմանի տիրող իրավիճակի, այլև մեր կատարած աշխատանքի մասին։ Այսինքն՝ ամեն շաբաթ մենք տեղեկացնում ենք այն, ինչ կատարվում է»,-հայտնել  է նա։

Մեկ շաբաթվա դիտարկումների արդյունքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ «Մեր ներկայությունը կարծես ինչ-որ չափով ազդում է իրավիճակի վրա, քանի որ երկու կողմն էլ տեղյակ է, որ միջազգային դիտորդական առաքելություն է այստեղ»,-ընդգծել է Ռիտերը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: