ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչով դիմել է հայկական և ադրբեջանական կողմերին

ՌԴ–ն կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և լարվածությունը թուլացնելու քայլեր ձեռնարկել։
Մոսկվան մտահոգություն է հայտնում ԼՂ հակամարտության գոտում գրանցված լարվածության կապակցությամբ։ ՌԴ արտգործնախարարության կայքում հրապարակվել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, փոխանցում է Sputnik-ը։
«Լուրջ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրման կապակցությամբ։ Վերջին օրերին տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներ։ Մարտի 5-ին գրանցված զինված միջադեպի հետևանքով մարդկային կորուստներ ունի ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմը»,– նշել է Զախարովան։
ՌԴ–ն կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և լարվածությունը թուլացնելու քայլեր ձեռնարկել։
«Վերահաստատում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների անշեղ պահպանման անհրաժեշտությունը»,– ասված է հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ–ն շեշտում է` Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում անվտանգության և կենսագործունեության ապահովմանը վերաբերող ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, կողմերի միջև շփման միջոցով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: